«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի առաքելությունը ՀՀ արտահանման ոլորտի խթանումն է արդյունաբերական քաղաքականության շրջանակներում: 

Ընկերության հիմնական  նպատակներն են.

1. Խթանել արտահանումը`ապահովագրելով արտահանողներին օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկից:

2. Նպաստել մատչելի և հասանելի ֆինանսական ռեսուրսների տրամադրմանը փոքր և միջին ձեռնարկություններին: 

3. Նպաստել արտահանման առևտրային ռիսկերի ապահովագրության մասնավոր շուկայի զարգացմանը: