Մեր Մասին
- Խորհրդի նախագահ՝ Արմեն Արզումանյան
Արմեն Արզումանյան
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1982 թ., 4 հուլիսի, Հայաստանի Հանրապետություն, ք․Երևան
Կրթություն
2012 թ․՝ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Ատենախոսություն «Բնապահպանական ռիսկերի ապահովագրությունը և դրա ներդրման փուլերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով
2007-2011թթ.՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հայցորդ
2003-2005 թթ.՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրա (ավարտել է գերազանցությամբ)
1999-2003 թթ․՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, բակալավր (ավարտել է գերազանցությամբ)
Աշխատանքային գործունեություն
2022 թ. ապրիլի 26-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2018-2019 թթ՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
2016 թ.-ից՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում Տնտեսական դիվանագիտություն և Գործարար հաղորդակցություն և բանակցություններ առարկաների դասախոս
2012 թ.-ից՝ Միջազգային հարաբերությունների, քաղաքական, տնտեսական և սոցիալական հարցերի «Ազգերի ինստիտուտ» զարգացման հիմնադրամի հիմնադիր, նախագահ
2007-2018 թթ.՝ ՖինՍտաբ բիզնեսի զարգացման և կառավարման ընկերության հիմնադիր, տնօրեն
2010-2013 թթ.՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Համաշխարհային բանկի «ՀՀ բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտի վարչարարութուն» ծրագրի խորհրդատու
2005 թ.՝ Գարանտ-Լիմենս ապահովագրական ընկերության տնօրեն
2001-2003 թթ.՝ ԱՄՆ Գյուղատնտեսական դեպարտամենտի Մարքեթինգի աջակցության ծրագրերի կողմից հովանավորվող Կիրառական հետազոտությունների և ագրոբիզնեսի հիմնադրամի ծրագրերի խորհրդատվական խմբի անդամ
- Խորհրդի անդամ՝ Վահե Ղազարյան
Վահե Ղազարյանը ծնվել է 1975թ հունվարի 21-ին Երևանում:
1996 թ ավարտել է Երևանի Պետական Համալսարանի ինֆորմատիկայի և հաշվողական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1996-1998 թթ անցել է զինվորական ծառայություն, պահեստազորի ավագ լեյտենանտ է: 1999 թ-ից աշխատում է Եվրոթերմ ՓԲԸ-ում որպես տնօրեն:
- Խորհրդի անդամ՝ Արմեն Եգանյան
Ծնվել է 1973թ. հուլիսի 25-ին: Ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ մեքենաշինության տեխնոլոգիա մասնագիտությամբ, ստանալով՝ ինժեներ – մեխանիկի որակավորում: Աշխատանքային գործունեությունը սկսել է «Իջևան գորգեր» ՓԲԸ-ում, որպես սպառման և մարքեթինգի գծով տնօրենի տեղակալ: 2000-2007թթ.՝ ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության (ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն)՝ արտադրական ենթակառուցվածքների հետ աշխատանքների համակարգման վարչության առաջատար մասնագետ, այնուհետև գլխավոր մասնագետ, բաժնի պետ, ապա բաժնի պետ-վարչության պետի տեղակալ: 2007-2017թթ. պաշտոնավարումը շարունակել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն)՝ ճյուղային և տարածքային տնտեսական զարգացման վարչության տարածքային տնտեսական զարգացման բաժնի պետ, զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության տարածքային տնտեսական զարգացման բաժնի պետ, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ, արդյունաբերության քաղաքականության վարչության պետ, այնուհետև արդյունաբերության զարգացման վարչության պետ: 2017-2019թթ. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ: 2019թ. հունիսից մինչ օրս՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ:
- Խորհրդի անդամ՝ Հրայր Հակոբյան
Հրայր Հակոբյան
Ծնվել է 1974թ. ապրիլի 09-ին: 1995թ․–ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում, 1999-թ․–ին ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1995թ․–ից Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդում գործերի կառավարչության նյութատեխնիկական մատակարարման բաժնում։ 1995թ․ հունիսից- 1996թ․ դեկտեմբեր անցել է ծառայություն ՀՀ Զինված ուժերում։ 1997-1999թթ․–ին աշխատել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտում, բանկային վերահսկողության վարչությունում՝ որպես վերահսկող, այնուհետև 1999թ․–ից 2001թ․ աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ–ում՝ որպես Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման կառավարիչ – «Գավառ» մասնաճյուղի կառավարիչ։
2001-2004թթ․–ին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ–ում եղել է « Շահումյան» և «Տիգրան Մեծ» մասնաճյուղերի կառավարչի տեղակալ, կառավարչի ժ/պ։ 2004-2006թթ․–ին զբաղեցրել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ի «Երևան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2006-2008թթ․–ին աշխատել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ –ում՝ որպես Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն, «Մոսկվա» մասնաճյուղի կառավարչի ժ/պ։ 2008-2012թթ․–ին հանդիսացել է «Դեպի տուն» դրամական փոխանցումների կազմակերպության բաժնետեր և Գործադիր տնօրեն, միաժամանակ 2010-2012թթ–ին հիմնել և ղեկավարել է «Կիլիկիա» ունիվերսալ վարկային կազմակերպությունը։
2012-2013թթ․ հանդիսացել է «ՌԱԿԵ» ՍՊԸ Խորհրդի նախագահի գլխավոր խորհրդական, 2013թ․–ին զբաղեցրել է «Կրեդիտ Քորփ» ՓԲԸ Գործադիր տնօրենի պաշտոնը։
2013թ․–ից աշխատել է «Անելիք Բանկ» ՓԲԸ–ում որպես մասնաճյուղերի ցանցի դեպարտամենտի տնօրեն, 2015-2017թթ․ հանդիսացել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Գործադիր տնօրենի խորհրդականը։
2017 - 2019թթ․ հիմնադրել է «ՍոլարՍիս» ՍՊԸ–ն, հանդիսացել է Գլխավոր գործադիր տնօրեն, խորհրդի նախագահ, 2018–2022թթ․ հանդիսացել է Նորք-Մարաշ Բժշկական Կենտրոնի ֆինանսական տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ։ 2022թ․ ապրիլից հանդիսանում է «ՀԵՐՏ» ՍՊԸ գործադիր տնօրեն, Խորհրդի նախագահ։
- Խորհրդի անդամ՝ Գևորգ Մաչանյան
Գևորգ Մաչանյանն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Գործադիր տնօրենն է հիմնադրման օրվանից: Նա ունի ավելի քան երեսունամյա աշխատանքային փորձ բանկային համակարգում, որից քսանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կենտրոնական բանկում: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ղեկավարելուց առաջ նա եղել է ԿԲ Գլխավոր աուդիտորը' Ներքին աուդիտի խմբի ղեկավարը: Նրա ղեկավարման հմտությունը դրսևորվել է Հայաստանում վճարահաշվարկային համակարգերի լայնամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրերի բարեհաջող իրագործմամբ: Այդ ծրագրերի թվին են պատկանում միջբանկային հեռահաղորդակցության և էլեկտրոնային վճարումների համակարգերի, ArCa միասնական վճարային համակարգի ստեղծման և ներդրման աշխատանքների ղեկավարումը, SWIFT համակարգի ներմուծումը և ներդրումը ՀՀ-ում: Գևորգ Մաչանյանն իր գործունեության ընթացքում ակտիվ համագործակցություն է ծավալում միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցում է միջազգային կոնֆերանսների ու խորհրդաժողովների: Միևնույն ժամանակ Գևորգ Մաչանյանը հայ-շվեցարական գործարար միության նախագահն է և Շվեյցարիա – Հայաստան Միացյալ առևտրի պալատի խորհրդի անդամը: Ծնվել է 22/08/1959թ.-ին, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը:
- Խորհրդի անդամ՝ Ալեքսանդր Խաչատուրյան
Ծնվել է 1985թ. փետրվարի 10-ին։
2007թ. ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանը, այնուհետև՝ 2012թ. Բոստոնի համալսարանի իրավագիտության դպրոցը։
2012-2016թթ. աշխատել է «ԹիՔեյ ընդ Փարթներս» ՓԲԸ-ում որպես կառավարող գործընկեր։ 2016-2018թթ. եղել է ՀՀ վարչապետի խորհրդական։ 2017թ.-ից աշխատում է որպես «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն։ 2018թ.-ից աշխատում է «ԹիՔեյ ընդ Փարթներս» ՓԲԸ-ում որպես գործընկեր։ Հանդիսանում է Տնօրենների հայկական ինստիտուտի հիմնադիր անդամ, ինչպես նաև «Հայաստանի էներգետիկ գործակալություն» հիմնադրամի խորհրդի անդամ։ Հայաստանի ֆրանսիական համալսարանում դասավանդում է Կորպորատիվ ֆինանսների իրավունք։
- Խորհրդի անդամ՝ Հայկ Մնացականյան
Հայկ Մնացականյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագիտության դոկտորի աստիճան: 2007թ. ստացել է դոցենտի գիտական կոչում: Իր աշխատանքային գործունեությունը նա սկսել է Փոստի և հեռահաղորդակցության նախարարությունում որպես Արտաքին հարաբերությունների բաժնի պետ: Այնուհետև շարունակել է աշխատանքը Զարգացման հայկական բանկի վարկավորման և ներդրումների վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ: Հաջորդող տարիներին եղել է ԵՊՀ Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ինչպես նաև՝ ԵՊՀ Ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ: 2008թ.-ից մինչ այժմ հանդիսանում է ԵՊՀ «Ֆինանսահաշվային» ամբիոնի վարիչ:
- Տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Արտակ Միրզոյան
Արտակ Միրզոյանը ծնվել է 1977թ. հունվարի 11-ին ք. Աբովյանում: Սովորել և ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Այնուհետև ուսանել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ՏՀԻ նպատակային ասպերանտուրայում և հաջողությամբ հանձնել թեկնածուական մինիմումները: Աշխատանքային գործունեությունը սկսել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի օգնականի պաշտոնից, այնուհետև աշխատել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմում որպես գնումների գործընթացի կարգավորման և բյուջետային գործընթացի մեթոդաբանության բաժնի պետ: 2008-2010թթ. աշխատել է «Արցափոստ» ՓԲԸ-ում որպես գործադիր տնօրեն, այնուհետև զբաղեցրել է Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնը, համատեղության կարգով զբաղեցրել է «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ խորհդրի նախագահի պաշտոնը:
2018թ. նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ մասնաճյուղի կառավարիչ (ք.Ստեփանակերտ): 2020թ. հուլիսին ԱՀ նախագահի ՆՀ-92-Ա հրամանով նշանակվել է ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ: Սույն թվականի մայիսի 31-ից զբաղեցնոմ է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնը:
- Տնօրինության անդամ, գործադիր տնօրենի տեղակալ՝ Արմեն Խաչատրյան
Արմեն Խաչատրյանը ծնվել է 1984թ. փետրվարի 9-ին, Երևանում:
Սովորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Նա ավելի քան վեց տարի աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում՝ որպես իրավախորհրդատու: Արմեն Խաչատրյանը մասնակցել է բազմաթիվ մասնագիտական որակավորման և վերապատրաստման դասընթացների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ այլ երկրներում: 2014թ.-ի հունվարից նա զբաղեցնում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ-ի գլխավոր իրավաբանի պաշտոնը և ղեկավարում է Իրավական խորհրդատվության և հայտերի կարգավորման վարչությունը: Ներկայումս հանդիսանում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ:
- Տնօրինության անդամ,գլխավոր հաշվապահ՝ Արգամ Աբրահամյան
Արգամ Աբրահամյանը ծնվել է 1991 թվականի հունվարի 21-ին Արարատի մարզում: Ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան: Նա ունի ավելի քան 6 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների և հարկային խորհրդատվական ծառայության ոլորտում։ 2015 թվականից մինչ 2020 թվականն աշխատել է «ԷՅ-ԷՆ ԱՈՒԴԻՏ» ՓԲԸ-ում որպես հաշվապահ։ 2016 թվականին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է «Ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղի գլխավոր հաշվապահի» և «Ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի» որակավորումները։ 2020թ. հանդիսանում է ՍտեփԱփ ընկերության համահիմնադիր տնօրենը: 2021 թվականի մայիսի 24-ից հանդիսանում է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի գլխավոր հաշվապահը, ղեկավարում է Հաշվապահական հաշվառման և ֆինանսական պլանավորման վարչությունը:
- Պատասխանատու ակտուար՝ Զարուհի Հակոբյան
Զարուհի Հակոբյանը ծնվել է 1988թ. հունվարի 11-ին:
Ավարտել է Հայաստանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը՝ ակտուարական մաթեմատիկա մասնագիտությամբ: Նա ունի 3 տարվա փորձ ապահովագրական ոլորտում: Զարուհի Հակոբյանն աշխատում է որպես պատասխանատու ակտուար "Սիլ Ինշուրանս" ապահովագրական ՓԲԸ-ում, ունի ավելի քան 6 տարվա աշխատանքային փորձ, աշխատել է Յունիբանկ ՓԲԸ-ում, Հայփոստ ՓԲԸ-ում:2016թ-ի հունվարից մինչ օրս հանդիսանում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ-ի պատասխանատու ակտուարը:
- Ներքին աուդիտի ղեկավար՝ Գագիկ Գրիգորյան
Գագիկ Գրիգորյանը ծնվել է 1987 թվականին Երևանում: 2008 թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսներ և վարկ ֆակուլտետը, այնուհետև ուսուցանել է Հայ - Ռուսական Սլավոնական համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետում, ստացել ֆինանսների մագիստրոսի որակավորում: 2010 թ.-ին շարունակել է ուսումը Հայ Ռուսական սլավոնական համալսարանի Ֆինանսներ ֆակուլտետում, հանդիսանում է տ.գ.թ.:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2008 թ.-ին որպես ինժեներ տնտեսագետ Հայկական Ծրագրեր ՍՊԸ-ում , այնուհետ աշխատել է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում որպես ավագ աուդիտոր, «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ-ում որպես ավագ մենեջեր, այնուհետև տնօրեն: 2015 թ.-ից մինչ օրս աշխատում է « Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ –ում որպես ներքին աուդիտի ղեկավար : Գագիկ Գրիգորյանն ունի CIA որակավորում և հանդիսանում է Ներքին աուդիտորների ինստիտուտի անդամ, ինչպես նաև՝ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Երդվյալ հաշվապահների ACCA որակավորված անդամ:
2021 թ.-ի ապրիլի 01-ից զբաղեցնում է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը:
Ղեկավարվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի դրույթներով: