Պրոդուկտը հնարավորություն է տալիս իրականացնել միջազգային ֆակտորինգ՝ առանց Արտահանողի նկատմամբ ռեգրեսի պայմանի կիրառման: 

 

1. Արտահանողի և Գնորդի միջև կնքվում է մատակարարման պայմանագիր

2. Արտահանողը Բանկին ներկայացնում է ֆակտորինգի տրամադրման հայտ

3. Արտահանողը դիմում է ՀԱԱԳ և ներկայացնում գործարքի մանրամասները

4. ՀԱԱԳ-ի վերլուծությունների արդյունքում Արտահանողին տրամադրվում է ապահովագրության դրական որոշում

5. Բանկը Արտահանողի հետ կնքում է ֆակտորինգի պայմանագիր

6. ՀԱԱԳ-ը Արտահանողին տրանադրում է  արտահանման ապահովագրության վկայագիր, որտեղ որպես շահառու հանդես է գալիս Բանկը

7. Արտահանողը կատարում է ապրանքների մատակարարում Գնորդին

8. Արտահանողը Բանկին է զիջում Գնորդի նկատմամբ առաջացած դեբիտորական պարտքի նկատմամբ իր իրավունքը

9. Բանկը Արտահանողին տրամադրում է ֆակտորինգային ֆինանսավորման առաջնային գումարը

10. Գնորդն ամբողջովին վճարում է պայմանագրով նախատեսված գումարները Բանկին

11. Բանկը Արտահանողին վճարում է ֆակտորինգային պայմանագրի մնացորդային գումարը`նվազեցնելով տոկոսագումարները և

միջնորդավճարները: ՀԱԱԳ-ը չի փոխհատուցում տոկոսագումարները և տույժ-տուգանքները:


Գնորդի կողմից վճարային պարտավորությունների չկատարման դեպքում

12. ՀԱԱԳ փոխհատուցում է Բանկին Գնորդի  չվճարման ռիսկի ապահովագրության վկայագրով նախատեսված հատուցման գումարը

13. ՀԱԱԳ-ն ձեռք է բերում Գնորդի նկատմամբ ռեգրեսի իրավունք հատուցած գումարի չափով