ՀԱԱԳ-ի և «Հայրենական ապրանքարտադրողների միություն» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

2015թ.-ի մարտի 25-ին ՀԱԱԳ-ի և «Հայրենական ապրանքարտադրողների միություն» հասարակական կազմակերպության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Հուշագիրն ստորագրեցին ՀԱԱԳ գործադիր տնօրեն Տաթևիկ Մուրադյանը և «Հայրենական ապրանքարտադրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Հուշագրով սահմանվում են երկու կազմակերպությունների համագործակցության շրջանակները, այդ թվում՝ արտահանման ապահովագրության վերաբերյալ գործարարների տեղեկացվածության մակարդակի բարձրացման նպատակով համատեղ քննարկումների, գործարար հանդիպումների, սեմինարների և վերապատրաստումների կազմակերպումը: