ՀԱԱԳ-ի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

2015թ.-ի մարտի 24-ին ՀԱԱԳ և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Հուշագիրն ստորագրեցին ՀԱԱԳ գործադիր տնօրեն Տաթևիկ Մուրադյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության  գործադիր տնօրեն  Էդուարդ Կիրակոսյանը: Հուշագրով սահմանվում են երկու կազմակերպությունների համագործակցության շրջանակները, այդ թվում՝ արտահանման ապահովագրության վերաբերյալ գործարարների տեղեկացվածության մակարդակի բարձրացման նպատակով համատեղ քննարկումների, գործարար հանդիպումների, սեմինարների և վերապատրաստումների կազմակերպումը: