
Հրավիրվել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ տարեկան ընդհանուր ժողով
08.06.2020
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ (այսուհետ՝ Ընկերություն) կողմից հրավիրվել է Ընկերության տարեկան ընդհանուր ժողով՝ Ընկերության 2019 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունները հաստատելու, 2019 թվականի տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշում կայացնելու և Ընկերության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու նպատակով: Տարեկան ընդհանուր ժողովի որոշումը նախատեսվում է ընդունել մինչև 2020 թվականի հունիսի 29-ը: