ՀԱԱԳ գործունեության արդյունքներով 2018 թվականին գրանցվել է ցուցանիշների զգալի աճ
08.01.2019

2018 թվականի ընթացքում «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ /ՀԱԱԳ/․

  • թվով 58 տնտեսվարող սուբյեկտների (որոնցից 34-ն առաջին անգամ է դիմել ՀԱԱԳ) ստացել է 93 ապահովագրական հայտ,
  • թվով 31 տնտեսվարող սուբյեկտների (որոնցից 20-ը ՓՄՁ, իսկ 16-ն առաջին անգամ է տրամադրվել ՀԱԱԳ վկայագիր) հետ կնքել է 591 ապահովագրական վկայագրեր, որոնց՝
    •  ընդամենը ապահովագրական գումարը կազմում է 7,851,160,117 ՀՀ դրամ (նախորդ տարվա նկատմամբ աճը՝ 1.73 անգամ, իսկ ՀԱԱԳ ԱՓԲԸ 2018-2020թթ․ գործունեության գործարար ծրագրով 31.12.2018թ.-ի դրությամբ նախատեսված ապահովագրական գումարի նկատմամբ աճը՝ 1.31 անգամ),

    • հավաքագրված ապահովագրավճարը կազմում է 75,545,279 ՀՀ դրամ (նախորդ տարվա նկատմամբ աճը՝ 1.95 անգամ, իսկ ՀԱԱԳ ԱՓԲԸ 2018-2020թթ․ գործունեության գործարար ծրագրով 31.12.2018թ.-ի դրությամբ նախատեսված ապահովագրական վճարի նկատմամբ աճը՝ 1.09 անգամ):

  • 2018 թվականին ՀԱԱԳ-ի համար նոր ոլորտներ են հանդիսացել կաթնամթերքի, զարդերի արտադրությունը, կաշեգործությունը և արդյունաբերության մի քանի այլ ուղղություններ:

      2017 թվականին կնքված վկայագրերի ընդամենը ապահովագրական գումարները կազմել են 4,533,845,783 ՀՀ դրամ, իսկ ապահովագրավճարները՝ 38,750,034 ՀՀ դրամ, որոնք 31.10.2018թ. դրությամբ արդեն իսկ գերազանցվել են:    

       ՀԱԱԳ-ն իր գործունեության սկզբից՝ 2015թ. մարտ ամսից մինչև 2018թ ավարտ ընդամենն ապահովագրական գումարը կազմում է 14,958,853,565 ՀՀ դրամ, իսկ հավաքագրված ապահովագրավճարը կազմում է 129,553,685 ՀՀ դրամ:

                                 

հետ