ՀԱԱԳ ներկայացուցիչը մասնակցեց ԵԱՏՄ անդամ-երկրների փորձագիտական ամենամյա հանդիպմանը
17.06.2019


2019թ.-ի հունիսի 12-14 Բելառուսի մայրաքաղաք Մինսկ քաղաքում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ-երկրների արտահանման ապահովագրական գործակալությունների փորձագիտական ամենամյա հանդիպումը, որին հրավիրված էր «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ համապատասխանության ապահովման պատասխանատու Լիլիյա Արզումանյանը:

                                       

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընկերությունների համագործակցության ուղղությունները և հնարավորությունները, միմյանց միջև փոխանակվող տեղեկատվության շրջանակը, ներկայացրել են ընկերությունների տարեկան արդյունքները, ինչպես նաև 2018թ.-ին ընկերություններում տեղի ունեցած գործառնական փոփոխությունները:


հետ