ՀԱԱԳ ներկայացուցիչները հերթական հանդիպումն են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հետ ճյուղային քննարկումների շրջանակում, այս անգամ՝ կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ
05.08.2019


                        

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հերթական հանդիպումն է անցկացրել ճյուղային քննարկումների շրջանակում, այս անգամ՝ կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ տնօրինության անդամ, գլխավոր իրավաբան Արմեն Խաչատրյանը և Հաճախորդների սպասարկման բաժնի պետ Վահան Ղարիբյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պետության կողմից երկարաժամկետ պայմանագրերի կնքման ազդեցությունը և նպատակահարմարությունը մասնավոր ընկերությունների հետ։ Անդրադարձ է եղել արտահանման խոչընդոտների վերացմանն ուղղված հնարավոր քայլերին, ինչպես նաև ներքին շուկան արտադրողի համար առավել կանխատեսելի և կայուն դարձնելու հեռանկարին։

Արտադրողները ներկայացրել են ոլորտի խնդիրները՝ հատկապես խոսելով հարկային բարեփոխումների, ենթակառուցվածքների բարելավման և որակյալ կաթ մթերելու անհրաժեշտությունից։ Ըստ արտադրողների՝ բարձր ԱԱՀ-ն ոչ միայն ազդում է կազմակերպությունների մրցունակության վրա, այլ նաև առողջապահական ռիսկեր է առաջացնում։ Խնդրի առնչությամբ հնարավոր լուծումների շուրջ քննարկում է ծավալվել։

Քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել անհատների կողմից նմուշառումը կանոնակարգված դարձնելու հարցին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ճյուղի մասնավոր հատվածի հետ ևս ամփոփել առաջարկները և ուղենշել հետագա քայլերը։

                        

հետ