ՀԱԱԳ ներկայացուցիչները մասնակցեցին «Եվրասիական Տնտեսական միություն՝ Հայաստան- համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովին
11.06.2019

Ծաղկաձորում տեղի ունեցավ «Եվրասիական Տնտեսական միություն՝ Հայաստան - համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովը, որին հրավիրված էին նաև «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ Հաճախորդների սպասարկման բաժնի պետ Վահան Ղարիբյանը և Համապատասխանության ապահովման պատասխանատու Լիլիյա Արզումանյանը:

                                      

Համաժողովի ընթացքում Լիլիյա Արզումանյանը ներկայացրեց Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, կորպորատիվ նկարագիրը, ինչպես նաև Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները և գործիքակազմը՝ ուղղված արտահանման խթանմանը:

ՀԱԱԳ ներկայացուցիչները հարց ու պատասխանի միջոցով մասնակցեցին նաև Ընկերության ծառայություններին վերաբերող քննարկումներին:



հետ