ՀԱԱԳ ներկայացուցիչներն այցելել են Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերություն
06.02.2019

Սույն թվականի փետրվարի 6-ին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ Անդերռայթինգի բաժնի պետ Միքայել Չարչյանը և ավագ անդերռայթեր Գրիգոր Գասպարյանը հերթական հանդիպումների շրջանակներում այցելել են Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերություն:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն և Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունն արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում են: 

Այցելության ընթացքում քննարկվել է «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերության 2019 թվականի արտահանման ծրագիրը, դիտարկվել է ՀԱԱԳ-ի կողմից ապահովագրված գործարքներին վերաբերող ընթացիկ իրավիճակը և նախանշվել են համագործակցության խորացման ուղղությամբ իրականացվելիք քայլերը:

                                 


 

հետ