Համագործակցության համաձայնագիր Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության և «ԱյԴի Բանկ» ընկերության միջև
19.09.2018

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ /ՀԱԱԳ/ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը և  «ԱյԴի Բանկ» ՓԲԸ  /IDBank/ վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր: Ընկերությունները կմիավորեն ջանքերը՝ ուղղված ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրության ավելացմանը, արտահանման խթանմանը և գործարար միջավայրի զարգացման առաջխաղացմանը:

                                

Համաձայնագրի իրականացման արդյունքում կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ՝ տարաժամկետ վճարման պայմանով արտահանումներ իրականացնող ՀՀ ռեզիդենտ արտահանողների համար՝ նպաստելով վերջիններիս պարզեցված ընթացակարգերով անգրավ և մատչելի ֆինանսական միջոցներ տրամադրելուն, ինչպես ապրանքի արտադրության, այնպես էլ հետարտահանումային փուլերում: 

ՀԱԱԳ-ը համագործակցության համաձայնագիր է ստորագրել ՀՀ տարածքում գործող 17 առևտրային բանկերից` 11-րդի հետ:

                                 


հետ