Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը և Բիբլոս Բանկ Արմենիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր
11.12.2019

Սույն թվականի դեկտեմբերի 10-ին Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) և Բիբլոս Բանկ Արմենիան ստորագրեցին համագործակցության համաձայնագիր` ապահովագրության միջոցով նախաարտահանման և հետարտահանման ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ։

           

Այս համագործակցությունը կառաջարկի արդյունավետ լուծումներ արտահանող ընկերություններին՝ անկախ նրանից, թե արտահանողը փոքր կազմակերպություն է, թե խոշոր ձեռնարկություն: Բիբլոս Բանկ Արմենիան հնարավորություն կունենա արտահանողին տրամադրել արտահանման ֆինանսավորում, որը կապահովագրվի ՀԱԱԳ-ի կողմից: Գործընկերության համաձայնագիրը հնարավորություն է տալիս միավորել ջանքերը ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների արտահանման և արտադրման ծավալները մեծացնելու և համատեղ ֆինանսական ծառայություններ ներկայացնելու գործում։

«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանն ասաց, - «Ուրախ ենք, որ այս համագործակցության շնորհիվ մեր հաճախորդները հնարավորություն կունենան ընդլայնել հայկական ապրանքների արտահանման ծավալները»։

            

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը նշեց. «Վստահ եմ, որ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի հետ համագործակցությունը թույլ կտա էլ ավելի մեծացնել ՀԱԱԳ ծառայությունների պահանջարկը, ինչը կնպաստի արտահանողների մրցունակության բարձրացմանը և արտահանման հնարավորությունների ընդլայնմանը»:

           

Հարցերի դեպքում դիմել.

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ

Հեռ. +37460616100  Էլ. հասցե՝ infoarm@byblosbank.com

Բանկի գործունեությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

 

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ

Հեռ. +37410582929

Էլ. հասցե՝ info@eia.am


հետ