Սեպտեմբերի 25-27-ը Բիշքեկում կայացել է «Եվրասիական շաբաթ» չորրորդ միջազգային համաժողովը
02.10.2019

2019թ. սեպտեմբերի 25-27-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացել է  «Եվրասիական շաբաթ» չորրորդ միջազգային համաժողովը, որի շրջանակներում սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների արտահանման ապահովագրական գործակալությունների ղեկավարների տարեկան ժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գլխավոր իրավաբան, գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը:

                       

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների արտահանման ապահովագրական գործակալությունների աշխատանքի արդյունքները, այդ թվում նաև 2017 թվականին Աստանայում ստորագրված քառակողմ հուշագրի դրույթների իրականացման շրջանակներում: Կարծիքներ են փոխանակվել վերաապահովագրության նոր մեխանիզմների ստեղծման վերաբերյալ՝ նպատակ ունենալով զարգացնել ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը և խթանել արտահանումը:

                      

Կողմերը դրական են գնահատել հանդիպման արդյունքները և համաձայնության են եկել շարունակել աշխատանքը՝ ընդլայնելով գործող ապահովագրական և ֆինանսական մեխանիզմների կիրառումն ու կատարելագործումը, վերաապահովագրության մեխանիզմների զարգացումը՝ խթանելով փոխադարձ առևտուրը, ինչպես նաև ԵԱՏՄ երկների առևտուրը երրորդ երկների հետ: Կայացած հանդիպման արդյունքներով կողմերի միջև սեպտեմբերի 26-ին ստորագրվել է Կոմյունիկե:

                     

հետ