Մատուցվող ծառայություններ

Արտահանման վարկի ապահովագրություն:
ա) Պրոդուկտի նկարագրություն:
Արտահանող ընկերությունները, ըստ անհրաժեշտության, կարող են օտարերկրյա գնորդների հետ կնքել այնպիսի գործարքներ, որոնց դեպքում գումարը վճարվում է միայն ապրանքը մատակարարելուց որոշ ժամանակ հետո: Նման գործարքներ իրականացնելիս արտահանող ընկերությունները չեն կարող վստահ լինել տրամադրված վճարման հետաձգված ժամկետի ավարտին օտարերկրյա գնորդի վճարունակության վրա:
Այս պարագայում մեր Ընկերությունը տրամադրում է ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից օտարերկրյա գնորդին մատակարարված ապրանքների և/կամ մատուցված ծառայությունների դիմաց ստացվելիք գումարների կարճաժամկետ ապահովագրություն առևտրային և քաղաքական ռիսկերից:
Առևտրային ռիսկերն անմիջականորեն կապված են օտարերկրյա գնորդի հետ և արտահայտվում են օտարերկրյա գնորդի սնանկության (անվճարունակության) կամ նրա կողմից առանց որևէ իրավական հիմքի վճարում կատարելուց հրաժարվելու ձևով:
Քաղաքական ռիսկերն ի հայտ են գալիս, երբ օտարերկրյա գնորդը ի վիճակի չէ կատարել վճարում իր երկրում տեղի ունեցած որոշակի իրադարձությունների արդյունքում, ինչպիսիք են ադմինիստրատիվ որոշումներ կամ իրավական ակտեր (այդ թվում` առևտրի սահմանափակում), որոնք խոչընդոտում են գումարի վճարմանը օտարերկրյա գնորդի կողմից, կամ որոշակի քաղաքական իրադարձությունների արդյունքում վճարումների փոխանցման կամ փոխանակման անհնարինություն, ինչպես նաև այլ իրադարձություններ օտարերկրյա գնորդի երկրում, ինչպիսիք են պատերազմը, հեղափոխությունը, ապստամբությունը, քաղաքացիական պատերազմը և բնական աղետները:
Փոքր ձեռնարկությունները հատկապես խոցելի են, քանի որ նրանք ունեն փոքր կապիտալ իրենց տրամադրության տակ և պարբերաբար ստիպված են ներգրավել ֆինանսական ռեսուրսներ շրջանառու կապիտալի կամ այլ ծախսերի համար: Այս պարագայում օտարերկրյա գնորդի կողմից վճարման ձախողումը կարող է ձեռնարկության համար լուրջ ֆինանսական խնդիրներ առաջացնել:
բ) Ապահովագրության հիմնական պայմաններ:
Ապահովադիր: ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերություն
Օտարերկյա գնորդ: Իրավաբանական անձ կամ պայմանագրով նրա անունից վճարման պարտավորություն ունեցող բանկ, պետական ներմուծող (լիազորված է իրականացնել հանրային կառավարում և իրավական տեսանկյունից չի կարող ճանաչվել սնանկ (անվճարունակ), օրինակ՝ Ֆինանսների նախարարություն, Կենտրոնական բանկ և այլ պետական կառույցներ)
Ապահովագրվող ռիսկ: Առևտրային և քաղաքական ռիսկեր,
Արտահանման ապահովագրության պայմանագրի ժամկետ: 1-6 ամիս
Ապահովագրական գումարի արժույթը՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո
Ապահովագրության ծածկույթի սահմանաչափ: Արտահանման ապահովագրության պայմանագրի արժեքի մինչև 85- 90%-ը:
Մաքսիմալ ծածկույթ: 180մլն դրամ
գ) Ապահովագրության պայմանագիր:
դ) Ապահովագրական պայմանագրի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
1) Ապահովագրության դիմում ,
2) Գնորդի վերջին 3 տարվա տարեկան հաշվետվությունները (աուդիտ անցած)
3) Գնորդի հաշվետու տարվա եռամսյակային հաշվետվությունները
4) Ձեր և գնորդի միջև կնքված արտահանման ապահովագրության պայմանագրի, վճարման պարտավորությունները հաստատող այլ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
5) Գնորդի պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների վերաբերյալ փաստաթղթեր (եթե այդպիսիք առկա են)
6) Ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր
ե) Ապահովագրավճար:
Ապահովագրավճարի չափը որոշվում է հաշվի առնելով հետևյալ գործոնները.
- Ապահովագրության ժամկետը
- Արտահանման երկրի ռիսկի դասը:
Ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովագրական գումարի նկատմամբ կիրառելով ապահովագրական սակագինը, նվազագույն սակագինը կազմում է 100,000 ՀՀ դրամ։ Ապահովագրական միջին սակագներն ըստ ապահովագրության ժամկետի և արտահանման երկրի դասի ներկայացված են հետևյալ աղյուսակում.
|
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՐԿՐԻ ՌԻՍԿԻ ԴԱՍ |
|||
Ապահովագրության ժամկետ (օր) |
A |
B |
C |
D |
Մինչև 30 |
0,5% |
0,6% |
0,8% |
1,0% |
31 – 90 |
0,7% |
0,9% |
1,1% |
1,4% |
91 – 180 |
1,1% |
1,3% |
1,5% |
1,9% |
Երկրների դասակարգում
Երկրները դասակարգվում են հինգ ռիսկային դասերի (A,B,C,D,E)՝ ռիսկի աճման կարգով: Առաջին չորս դասերի երկրներում գործող գնորդներն ենթակա են ապահովագրության, իսկ ամենառիսկային համարվող E դասի երկրներում գործող գնորդների համար ապահովագրական ծածկույթ չի տրամադրվում: Ընդ որում, E դասում բացառություն են կազմում այդ դասի երկրներում գործող համաշխարհային գործունեություն ծավալող կազմակերպությունները, որոնց ապահովագրությունը և ապահովագրության պայմանները ենթակա են լրացուցիչ քննարկման։
Երկրների դասակարգումն իրականացվել է հաշվի առնելով այդ երկրների քաղաքական, տնտեսական իրավիճակը, իրավունքի կիրառման հնարավորությունները, ինչպես նաև ՀՀ-ի հետ այդ երկրների առևտրային հարաբերությունները և դրանց հեռանկարները։ Երկրների դասակարգման համար հիմք է ընդունվում հասանելի ամենաթարմ տեղեկատվությունը, և դասակարգումը վերանայվում է առնվազն տարին մեկ անգամ, ինչպես նաև այն դեպքում, երբ ի հայտ են գալիս նոր իրադարձությաններ ու տեղեկություններ, որոնք կարող են փոխել երկրի առկա ռիսկը։
A |
B |
C |
D |
Բելգիա |
Ռուսաստանի Դաշնություն |
Բուլղարիա |
Իրանի Իսլամական հանրապետություն |
ԱՄՆ |
Թուրքմենստան |
Վրաստան |
Իրաք |
Կանադա |
Բելառուս |
Ուկրաինա |
Բելիզ |
Գերմանիա |
Ղազախստան |
Սերբիա |
Սիրիա |
Չինաստան |
Թաիլանդ |
Իսրայել |
Ուզբեկստան |
Նիդերլանդեր |
Լատվիա |
Խորվաթիա |
Տաջիկստան |
Չինական Տայպեյ |
Բրազիլիա |
Ռումինիա |
Ղերղստան |
Շվեյցարիա |
Կատար |
Բահրեյն |
Գաբոն |
Իտալիա |
Հնդկաստան |
Կիպրոս |
Մոլդովայի Հանրապետություն |
Իսպանիա |
Ֆիլիպիններ |
|
Լիբանան |
Արաբական Միացյալ Էմիրություններ |
Հարավային աֆրիկա |
|
Հորդանան |
Չեխիայի Հանրաբետություն |
Ինդոնեզիա |
|
Եգիպտոս |
Ֆրանսիա |
Պանամա |
|
Շրի Լանկա |
Ավստրիա |
Նամիբիա |
|
Մոզամբիկ |
Սինգաբուր |
Պերու |
|
|
Լիտվա |
Ուրուգվաի |
|
|
Հունգարիա |
|
|
|
Լեհաստան |
|
|
|
Անգլիա |
|
|
|
Կորեայի Հանրապետություն |
|
|
|
Հոնկոնգ |
|
|
|
Շվեդիա |
|
|
|
Պորտուգալիա |
|
|
|
Լյուքսեմբուրգ |
|
|
|
Սլովենիա |
|
|
|
Քուվեյթ |
|
|
|
Էստոնիա |
|
|
|
Ավստրալիա |
|
|
|
Սաուդյան Արաբիա |
|
|
|
Ճապոնիա |
|
|
|
Մալազիա |
|
|
|
Ֆինլանդիա |
|
|
|
Հունաստան |
|
|
|
Սլովակիա |
|
|
|
Իռլանդիա |
|
|
|
Դանիա |
|
|
|
Հաշվարկել ապահովագրավճարը:
Ընտրել պրոդուկտը:
Ընտրել երկիրը:
Արտահանման ծավալը (ՀՀ դրամով):
Արտահանման ապահովագրության պայմանագրի ժամկետը (ամիսներով)