Մատուցվող ծառայություններ

Արտահանողներին խորհուրդ է տրվում արտահանման պայմանագրում ներառել հետևյալ դրույթները` հետագայում կողմերի միջև հնարավոր տարաձայնությունների ու վեճերի արագ և արդյունավետ լուծման նպատակով.
1. Վեճերի լուծման հետ կապված դրույթների նախընտրելի ձևակերպումը նոր կնքվող արտահանման պայմանագրի համար
Սույն պայմանագրից ծագող բոլոր վեճերը կամ տարաձայնությունները լուծվում են (նշել դատարանի անվանումը) Արբիտրաժային դատարանի կողմից, վերջինիս կանոնների համաձայն՝ երեք դատավորի կազմով:
Արբիտրաժային դատարանի կողմից ընդունված որոշումները կողմերի համար վերջնական են և ենթակա չեն դատական վիճարկման:
2. Վեճերի լուծման հետ կապված դրույթների նախընտրելի ձևակերպումը արդեն կնքված արտահանման պայմանագրի համար
Կողմերը սույն համաձայնագրով պայմանավորվում են (նշել պայմանագրի կնքման ամսաթիվը և պայմանագրի համարը) պայմանագրից ծագող բոլոր վեճերը լուծել բանակցությունների միջոցով: Այդպիսով արդյունքի չհասնելու դեպքում վեճերը լուծվում են (նշել դատարանի անվանումը) Արբիտրաժային դատարանի կողմից: Արբիտրաժային դատարանի կողմից վեճը քննվում է երեք դատավորի կազմով:
Արբիտրաժային դատարանի կողմից ընդունված որոշումները կողմերի համար վերջնական են և ենթակա չեն դատական վիճարկման:
ԵՄ արտահանողներին նաև խորհուրդ է տրվում այցելել 2004 թ.-ից գործող «Էքսպորտ ՀելփԴեսք» (Export HelpDesk) ինտերնետային տեղեկատու կայքը:Տվյալ կայքի նպատակն է Եվրամիության շուկան հասանելի դարձնել զարգացող երկրների արտահանողների համար: Գործարարներն այստեղ կարող են տեղեկանալ ԵՄ տվյալ ապրանքի արտահանման համար սահմանված պահանջներին, կիրառվող մաքսատուրքերին, պարզել ծագման հավաստման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, արտոնյալ ռեժիմները և գտնել օգտակար կապեր ու գործընկերներ:
Այդ տեղեկատուն կարող է դառնալ Եվրոպական շուկա մուտք գործելու ձեր բանալին:
« Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ -ն պատասխանատվություն չի կրում այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաեւ պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետեւանքների համար: