Մատուցվող ծառայություններ
Նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն
Պրոդուկտի նկարագրություն
Արտահանում իրականացնող տնտեսվարող սուբյեկտները հաճախ բախվում են այնպիսի խնդրի, երբ արտահանման պայմանագրի առկայության դեպքում շրջանառու միջոցների անբավարարության կամ ֆինանսական ռեսուրսների անհասանելիության պատճառով անհնարին է դառնում ապրանքի արտադրությունը և սահմանված կարգով գնորդին մատակարարումը։ ՀՀ ռեզիդենտ արտահանող կազմակերպությունների արտադրական անընդհատությունն ապահովելու և արտահանման ծավալներն ավելացնելու նպատակով ՀԱԱԳ-ն առաջարկում է նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության ծառայությունը (ՆՖԱ), որն արտահանողներին հնարավորություն է տալիս օգտագործելով ՀԱԱԳ-ի կողմից տրամադրվելիք ապահովագրական վկայագիրը՝ օգտվել բանկային կարճաժամկետ ֆինանսավորման ծառայություններից՝ առանց գրավի պայմանի: ՆՖԱ հիման վրա տրամադրվելիք վարկի գումարը կարող է ուղղվել արտահանման պայմանագրի կատարման նպատակով հումքի և նյութերի ձեռքբերմանը, փաթեթավորման , տրանսպորտային և մաքսային ծախսերի իրականացմանը:
ՆՖԱ հիման վրա տրամադրվելիք վարկի հիմնական պայմաններ
Ապահովադիր` ՀՀ ռեզիդենտ բանկ կամ վարկային կազմակերպություն
Ապահովագրության (վարկի) առավելագույն ժամկետ` 366 օր
Ապահովագրական օբյեկտ` Վարկի մայր գումար
Չհատուցվող գումար` 10 %, եթե վկայագրով այլ բան սահմանված չէ
Վարկի նպատակ` Հումքի, նյութերի ձեռքբերում, փաթեթավորման ծախսեր, տրանսպորտային ծախսեր, մաքսային ծախսեր
Վարկի ապահովման միջոց`
1) Վարկառուի գործադիր մարմնի ղեկավարի և նշանակալից մասնակցություն ունեցող (10 և ավելի տոկոս մասնակցություն) բաժնետերերի (մասնակիցների) (վերջիններիս հետ փոխկապակցված անձանց) (իրավաբանական և ֆիզիկական) երաշխավորությունները,
2) Վարկառուի կամ վերջինիս հետ փոխկապակցված իրավաբանական անձի բաժնետոմսերը (բաժնեմասեր),
3) Այլ ապահովման միջոցներ:
Ապահովագրական գումարի արժույթը` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի և այլ
ՆԱԽԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԵՐ |
|
Նախաարտահանման ֆինանսավորման տևողություն |
Ապահովագրական սակագին |
1 - 366 օր |
0.9%-2.7% |
Նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության պայմաններ (Ուժի մեջ է 20.05.2022թ.-ից)