Քայլ 1. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի մասնագետները Ձեզ ներկայացնում են ապահովագրության պրոդուկտները, Դուք ծանոթանում եք ապահովագրության տեսակներին, պայմաններին, կարգին և ընտրում Ձեր բիզնես գործընթացին համապատասխան ապահովագրության տեսակը

Քայլ 2. Լրացնում եք ապահովագրության դիմումը և դրա հետ միասին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ ներկայացնում անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի փաթեթը

Քայլ 3. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի մասնագետներն իրականացնում են Ձեր գնորդի, նրա երկրի, արտահանման գործարքի ռիսկերի վերլուծություն և Ձեզ են ներկայացնում ապահովագրության առաջարկ՝ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները ստանալուց հետո առավելագույնը 10 օրվա ընթացքում

Քայլ 4. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն Ձեր կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա Ձեզ տրամադրում է ապահովագրության վկայագիրը՝ Ձեր կողմից առաջարկն ընդունելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում