• Խորհրդի նախագահ՝ Վարոս Սիմոնյան 

    Ծնվել է 1981 թվականի մարտի 5-ին:

    Կրթություն

    2009թ․՝ Բրեդֆորդի Համալսարան, Միացյալ Թագավորություն

    2005թ․՝ Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան

    2003-2005թթ.՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, ասպիրանտուրա,  «Տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտություն, Ճարտարագետ հետազատողի աստիճան

    2001-2003թթ.՝ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի մագիստրատուրա, «Ճարտարագիտական մենեջմենթ» մասնագիտություն, Ճարտարագիտության մագիստրոսի աստիճան

    1997-2001թթ․՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտություն, Ճարտարագիտության բակալավրի աստիճան

    Աշխատանքային գործունեություն

    2019թ․ օգոստոսի 22-ից՝  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

    2015- 2019թթ․՝ Եվրոպական Միությունում ՀՀ առևտրական կցորդ

    2011-2015թթ․՝ Եվրոպական Միությունում ՀՀ առևտրական ներկայացուցիչ

    2008-2011թթ․՝  ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ

    2007-2008թթ․՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության վարչության պետի ժ․պ․, Եվրամիության հետ համագործակցության բաժնի պետ

    2005-2007թթ․՝ ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն, Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության վարչության Եվրամիության հետ համագործակցության բաժնի պետ

    2002-2005թթ․՝ ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն, Հանքարդյունաբերության վարչության Բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի առաջատար մասնագետ

    2002 -2008թթ․՝ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան, Կապի ճյուղի էկոնոմիկա և կառավարում դեպարտամենտ, դասախոս

    1998-2002թթ․՝ «PROGRESS» ՓԲԸ, Մարկետինգի բաժնի մասնագետ

  • Խորհրդի անդամ՝ Վահե Ղազարյան

    Վահե Ղազարյանը ծնվել է 1975թ հունվարի 21-ին Երևանում:
    1996 թ ավարտել է Երևանի Պետական Համալսարանի ինֆորմատիկայի և հաշվողական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1996-1998 թթ անցել է զինվորական ծառայություն, պահեստազորի ավագ լեյտենանտ է: 1999 թ-ից աշխատում է Եվրոթերմ ՓԲԸ-ում որպես տնօրեն:

  • Խորհրդի անդամ՝ Արմեն Եգանյան

    Ծնվել է 1973թ. հուլիսի 25-ին: Ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ մեքենաշինության տեխնոլոգիա մասնագիտությամբ, ստանալով՝ ինժեներ – մեխանիկի որակավորում: Աշխատանքային գործունեությունը սկսել է «Իջևան գորգեր» ՓԲԸ-ում, որպես սպառման և մարքեթինգի գծով տնօրենի տեղակալ: 2000-2007թթ.՝ ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության (ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն)՝ արտադրական ենթակառուցվածքների հետ աշխատանքների համակարգման վարչության առաջատար մասնագետ, այնուհետև գլխավոր մասնագետ, բաժնի պետ, ապա բաժնի պետ-վարչության պետի տեղակալ: 2007-2017թթ. պաշտոնավարումը շարունակել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն)՝ ճյուղային և տարածքային տնտեսական զարգացման վարչության տարածքային տնտեսական զարգացման բաժնի պետ, զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության տարածքային տնտեսական զարգացման բաժնի պետ, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ, արդյունաբերության քաղաքականության վարչության պետ, այնուհետև արդյունաբերության զարգացման վարչության պետ: 2017-2019թթ. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ: 2019թ. հունիսից մինչ օրս՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ:                                                                

  • Խորհրդի անդամ՝ Արմեն Խաչատրյան

     Ծնվել է 1989թվականի հոկտեմբեր 3-ին:

     Կրթություն

     

    2006-010թթ.՝ Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, Իրավագիտության բակալավրի աստիճան

    2010-2013թթ.՝ Երևանի պետական համալսարան, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, Եվրոպագետի մագիստրոսի աստիճան

     

    Աշխատանքային գործունեություն

     

    01.06.2007-30.08.2007թթ.՝ Հայաստանում մարդու իրավունքների Հելսինկյան Ասոցիացիա, պրակտիկա

    01.06.2008–30.08.2008թթ .՝ Գրանթ Թորնթոն ՓԲԸ, պրակտիկա

    01.06.2009–30.08.2009թթ.՝ Հայաստանում Եվրոպական միության առևտրի պալատ, պրակտիկա

    05.03.2010–20.12.2010թթ.՝ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, մինչև 11.09.2010 որպես գործավար, այնուհետև որպես քաղաքացիական գործերով դատավորի օգնական

    01.03.2012-09.04.2013թթ.՝ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական քրեական գործերով

    16.10.2014-06.12.2016թթ.՝ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ, 05.02.2015թ.-ից՝ ավագ քննիչ

    06.12.2016-07.02.2018թթ.՝ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ

    07.02.2018-22.01.2019թթ.՝ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ

    22.01.2019-02.03.2020թթ.՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ

    2020թ. ապրիլի 23-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գլխավոր քարտուղար


  • Խորհրդի անդամ՝  Գևորգ Մաչանյան

    Գևորգ Մաչանյանն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Գործադիր տնօրենն է հիմնադրման օրվանից: Նա ունի ավելի քան երեսունամյա աշխատանքային փորձ բանկային համակարգում, որից քսանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կենտրոնական բանկում: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ղեկավարելուց առաջ նա եղել է ԿԲ Գլխավոր աուդիտորը' Ներքին աուդիտի խմբի ղեկավարը: Նրա ղեկավարման հմտությունը դրսևորվել է Հայաստանում վճարահաշվարկային համակարգերի լայնամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրերի բարեհաջող իրագործմամբ: Այդ ծրագրերի թվին են պատկանում միջբանկային հեռահաղորդակցության և էլեկտրոնային վճարումների համակարգերի, ArCa միասնական վճարային համակարգի ստեղծման և ներդրման աշխատանքների ղեկավարումը, SWIFT համակարգի ներմուծումը և ներդրումը ՀՀ-ում: Գևորգ Մաչանյանն իր գործունեության ընթացքում ակտիվ համագործակցություն է ծավալում միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցում է միջազգային կոնֆերանսների ու խորհրդաժողովների: Միևնույն ժամանակ Գևորգ Մաչանյանը հայ-շվեցարական գործարար միության նախագահն է և Շվեյցարիա – Հայաստան Միացյալ առևտրի պալատի խորհրդի անդամը: Ծնվել է 22/08/1959թ.-ին, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը:

  • Խորհրդի անդամ՝ Ալեքսանդր Խաչատուրյան

    Ծնվել է 1985թ. փետրվարի 10-ին։
    2007թ. ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանը, այնուհետև՝  2012թ. Բոստոնի համալսարանի իրավագիտության դպրոցը։
    2012-2016թթ. աշխատել է «ԹիՔեյ ընդ Փարթներս» ՓԲԸ-ում որպես կառավարող գործընկեր։ 2016-2018թթ. եղել է ՀՀ վարչապետի խորհրդական։ 2017թ.-ից աշխատում է որպես «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն։ 2018թ.-ից աշխատում է «ԹիՔեյ ընդ Փարթներս» ՓԲԸ-ում որպես գործընկեր։ Հանդիսանում է Տնօրենների հայկական ինստիտուտի հիմնադիր անդամ, ինչպես նաև «Հայաստանի էներգետիկ գործակալություն» հիմնադրամի խորհրդի անդամ։ Հայաստանի ֆրանսիական համալսարանում դասավանդում է Կորպորատիվ ֆինանսների իրավունք։

  • Խորհրդի անդամ՝ Հայկ Մնացականյան

      Հայկ Մնացականյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագիտության դոկտորի աստիճան: 2007թ. ստացել է դոցենտի գիտական կոչում: Իր աշխատանքային գործունեությունը նա սկսել է Փոստի և հեռահաղորդակցության նախարարությունում որպես Արտաքին հարաբերությունների բաժնի պետ: Այնուհետև շարունակել է աշխատանքը Զարգացման հայկական բանկի վարկավորման և ներդրումների վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ: Հաջորդող տարիներին եղել է ԵՊՀ Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ինչպես նաև՝ ԵՊՀ Ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ: 2008թ.-ից մինչ այժմ հանդիսանում է ԵՊՀ «Ֆինանսահաշվային» ամբիոնի վարիչ:


  • Տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Արտակ Միրզոյան

     Արտակ Միրզոյանը ծնվել է 1977թ. հունվարի 11-ին ք. Աբովյանում: Սովորել և ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Այնուհետև ուսանել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ՏՀԻ նպատակային ասպերանտուրայում և հաջողությամբ հանձնել թեկնածուական մինիմումները: Աշխատանքային գործունեությունը սկսել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի օգնականի պաշտոնից, այնուհետև  աշխատել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմում որպես գնումների գործընթացի կարգավորման և բյուջետային գործընթացի մեթոդաբանության բաժնի պետ: 2008-2010թթ. աշխատել է «Արցափոստ» ՓԲԸ-ում որպես գործադիր տնօրեն, այնուհետև  զբաղեցրել է Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնը, համատեղության կարգով զբաղեցրել է «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ խորհդրի նախագահի պաշտոնը:

     

    2018թ. նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ մասնաճյուղի կառավարիչ (ք.Ստեփանակերտ): 2020թ. հուլիսին ԱՀ նախագահի ՆՀ-92-Ա հրամանով նշանակվել է ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ: Սույն թվականի մայիսի 31-ից զբաղեցնոմ է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնը:

     

  • Տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ՝ Արմեն Խաչատրյան  

    Արմեն Խաչատրյանը ծնվել է 1984թ. փետրվարի 9-ին, Երևանում: 

    Սովորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Նա ավելի քան վեց տարի աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում՝ որպես իրավախորհրդատու: Արմեն Խաչատրյանը մասնակցել է բազմաթիվ մասնագիտական որակավորման և վերապատրաստման դասընթացների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ այլ երկրներում: 2014թ.-ի հունվարից նա զբաղեցնում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ-ի գլխավոր իրավաբանի պաշտոնը և ղեկավարում է Իրավական խորհրդատվության և հայտերի կարգավորման վարչությունը: Ներկայումս հանդիսանում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ

  • Տնօրինության անդամ,գլխավոր հաշվապահ՝ Արգամ Աբրահամյան

     Արգամ Աբրահամյանը ծնվել է 1991 թվականի հունվարի 21-ին Արարատի մարզում: Ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան: Նա ունի ավելի քան 6 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների և հարկային խորհրդատվական ծառայության ոլորտում։ 2015 թվականից մինչ 2020 թվականն աշխատել է «ԷՅ-ԷՆ ԱՈՒԴԻՏ»  ՓԲԸ-ում որպես հաշվապահ։ 2016 թվականին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է «Ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղի գլխավոր հաշվապահի» և «Ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի» որակավորումները։   2020թ. հանդիսանում է  ՍտեփԱփ ընկերության համահիմնադիր տնօրենը: 2021 թվականի մայիսի 24-ից հանդիսանում է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն»  ԱՓԲԸ-ի գլխավոր հաշվապահը, ղեկավարում է  Հաշվապահական հաշվառման և ֆինանսական պլանավորման վարչությունը: 


  •  Պատասխանատու ակտուար՝ Զարուհի Հակոբյան

    Զարուհի Հակոբյանը ծնվել է 1988թ. հունվարի 11-ին: 

    Ավարտել է Հայաստանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը՝ ակտուարական մաթեմատիկա մասնագիտությամբ: Նա ունի 3 տարվա փորձ ապահովագրական ոլորտում: Զարուհի Հակոբյանն աշխատում է որպես պատասխանատու ակտուար "Սիլ Ինշուրանս" ապահովագրական ՓԲԸ-ում, ունի ավելի քան 6 տարվա աշխատանքային փորձ, աշխատել է Յունիբանկ ՓԲԸ-ում, Հայփոստ ՓԲԸ-ում:2016թ-ի հունվարից մինչ օրս հանդիսանում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն  ԱՓԲԸ-ի պատասխանատու ակտուարը: 

  • Ներքին աուդիտի ղեկավար՝ Գագիկ Գրիգորյան  

     

    Գագիկ Գրիգորյանը ծնվել է 1987 թվականին Երևանում: 2008 թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  Ֆինանսներ և վարկ ֆակուլտետը, այնուհետև ուսուցանել  է Հայ - Ռուսական Սլավոնական համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետում, ստացել ֆինանսների մագիստրոսի որակավորում: 2010 թ.-ին շարունակել է ուսումը Հայ Ռուսական սլավոնական համալսարանի Ֆինանսներ ֆակուլտետում, հանդիսանում է տ.գ.թ.:

    Աշխատանքային գործունեությունը սկսել է 2008 թ.-ին որպես ինժեներ տնտեսագետ Հայկական Ծրագրեր ՍՊԸ-ում , այնուհետ աշխատել է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում որպես ավագ աուդիտոր, «Գրանթ Թորնթոն  Քնսալթինգ» ՓԲԸ-ում որպես ավագ մենեջեր, այնուհետև տնօրեն:  2015 թ.-ից մինչ օրս աշխատում է « Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ –ում որպես ներքին աուդիտի ղեկավար : Գագիկ Գրիգորյանն ունի CIA որակավորում և հանդիսանում է Ներքին աուդիտորների ինստիտուտի անդամ, ինչպես նաև՝ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Երդվյալ հաշվապահների ACCA որակավորված անդամ:

    2021 թ.-ի ապրիլի 01-ից զբաղեցնում է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը:

     

Ղեկավարվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի դրույթներով: