ՀՏՀ


Համաշխարհային տնտեսության գլոբալացմանը զուգընթաց վերջին տասնամյակում էապես աճել է միջազգային առևտրում առկա մրցակցությունը: Հաճախորդներ ներգրավելու և արտադրանքը արտասահմանյան երկրներ վաճառելու համար արտահանողները հաճախ ստիպված են լինում տրամադրել գնորդին մատակարարված ապրանքի դիմաց տարաժամկետ վճարման պայմաններ, ինչը կարող է քաղաքական կամ գնորդի բիզնեսի վատթարացումից բխող պատճառներով հանգեցնել չվճարման: Արտահանման ապահովագրությունը հնարավորություն է տալիս խուսափել գնորդի չվճարման դեպքերից, քանի որ փոխհատուցում է Ձեր կրած ֆինանսական վնասներն այն դեպքում, երբ օտարերկրյա գնորդը չի վճարում մատակարարված ապրանքի դիմաց:

Ունենալով արտահանման ապահովագրություն Դուք հնարավորություն կստանաք.
1. Ձեր գնորդին առաջարկել տարաժամկետ վճարման հնարավորություն`միաժամանակ խուսափելով չվճարման հնարավոր ռիսկերից,
2. ընդլայնել Ձեր միջազգային առևտրի ծավալները դեպի նոր շուկաներ՝ օգտվելով առևտրի ֆինանսավորման գործիքներից,
3. բարելավել և պաշտպանել Ձեր դրամական միջոցների հոսքերը,
4. ստանալ բանկերի կողմից առաջարկվող դասական առևտրի ֆինանսավորման գործիքների համեմատ առավել մրցունակ պայմաններ:

Արտահանման ապահովագրությունը ապահովագրում է առևտրային և քաղաքական ռիսկերից:
Առևտրային ռիսկերը ի հայտ են գալիս հետևյալ դեպքերում՝ 1. գնորդի սնանկություն (անվճարունակություն), 2. գնորդը հրաժարվում է վճարում կատարելուց առանց որևէ իրավական հիմքի:
Քաղաքական ռիսկերը ի հայտ են գալիս հետևյալ դեպքերում՝ 1. ադմինիստրատիվ որոշումներ, իրավական ակտեր, քաղաքական իրադարձություններ՝ պատերազմ, հեղափոխություն, ապստամբություն և այլն, 2. բնական աղետներ՝ երկրաշարժ, ջրհեղեղ, փոթորիկ և այլն:

Երկրների ցանկին և դասակարգմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Արտահանման ապահովագրությունը ապահովագրում է արտահանված ապրանքների դիմաց գնորդի չվճարման ռիսկից, մինչդեռ բեռների ապահովագրությունը ապահովագրում է բեռը հնարավոր վնասներից: «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի կողմից առաջարկվող ծառայությունների մեջ ներառված չեն ապահովագրության այլ տեսակներ, այդ թվում՝ բեռների ապահովագրություն:

Այո, ունենալով արտահանման ապահովագրություն, Դուք կարող եք Ձեր գնորդին տրամադրել հետաձգված վճարման հնարավորություն՝ վստահ լինելով, որ Ձեր օտարերկրյա գնորդի չվճարման պարագայում «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն կփոխհատուցի Ձեր կրած վնասները:

Ներկայիս բարդ առևտրաքաղաքական իրավիճակը բարդացնում է բիզնեսի իրականացումը արտասահմանյան գործընկերների հետ, և ռիսկը ճշգրիտ կանխատեսել չափազանց դժվար է: Ուստի բիզնեսով զբաղվող ցանկացած սուբյեկտ, նույնիսկ Ձեր վստահելի հաճախորդը, կարող է անսպասելիորեն հայտնվել իր գործողություններից չբխող բարդ իրավիճակի մեջ, ինչը կարող է հանգեցնել վճարման իրականացման անհնարինության: Բացի այդ, ունենալով արտահանման ապահովագրություն, Դուք կարող եք ապահովագրական ծածկույթն օգտագործել բանկերից առավել արտոնյալ պայմաններով և պարզեցված ընթացակարգով ֆինանսավորում ձեռք բերելու համար՝ մասնավորապես կարճաժամկետ վարկի տեսքով:

Ունենալով արտահանման ապահովագրություն՝ Դուք կարող եք բանկից ստանալ ֆինանսավորում պարզեցված ընթացակարգով և առավել արտոնյալ պայմաններով:

Ապահովագրական սակագինը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով արտահանման երկրի ռիսկի դասակարգումը, գնորդի վճարունակությունը և տարաժամկետ վճարման տևողությունը:

Ապահովագրական հատուցում ստանալու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Արտահանման ապահովագրության ձեոքբերման գործընթացին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Սույն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է: Պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի գրասենյակի հասցեն է՝ ՀՀ, Երևան 0010, Մհեր Մկրտչյան 5, 9-րդ հարկ, 926-930 սենյակներ: