Սեփականատերեր
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է:
Պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:
|
Նախարարություն |
Կառավարման մասնաբաժին |
1 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
100% |
1. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի կողմից շահութաբաժինների վճարման վերաբերյալ որոշումներ չեն կայացվել: ՀԱԱԳ-ի Շահութաբաժինների վճարման քաղաքականությունը սահմանվում է ՀՀ կառավարության 03 մարտի 2011թ.-ի 202-Ն որոշմամբ:
2. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկատվությունը:
Վերոնշված տեղեկությունները «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն տրամադրում է ԱՆՎՃԱՐ մասնակցի գրավոր դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով.
- առձեռն` Ընկերության գրասենյակ (ՀՀ, ք. Երևան, 0010, Մհեր Մկրտչյան 5, Բ մասնաշենք, 9-րդ հարկ, 926-930 տարածքներ)
- էլեկտրոնային հասցեով` info@eia.am
- փոստով` «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ, ՀՀ, ք. Երևան, 0010, Մհեր Մկրտչյան 5, Բ մասնաշենք, 9-րդ հարկ, 926-930 տարածքներ
3. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի ղեկավարության վարձատրության չափը
4. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի խորհրդի և գործադիր մարմնի անդամների, գլխավոր հաշվապահի և նրանց հետ փոխկապակցված անձանց, նշանակալից մասնակիցների և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ ապահովագրական պայմանագրեր չեն կնքել: