Արտահանողներին
![]() Ձեռք բերե՛ք միջազգային առևտրի նկատմամբ վստահություն արտահանման ապահովագրության միջոցով: Տրամադրե՛ք Ձեր միջազգային գնորդներին տարաժամկետ վճարման հնարավորություն՝ միաժամանակ ծածկելով նրանց չվճարման ռիսկերը: Ապահովագրական վկայագրի հիման վրա ստացե՛ք արտոնյալ պայմաններով վարկավորում ՀՀ առևտրային բանկերից:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
Ֆինանսական կազմակերպություններին
![]() «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի ապահովագրական վկայագրով ապահովված կարճաժամկետ վարկավորում, որը հնարավորություն է ընձեռում ՀՀ ֆինանսական կազմակերպություններին տրամադրել իրենց հաճախորդներին շրջանառու միջոցների համալրման նպատակով վարկեր՝ արտահանման վկայագրով ստացման ենթակա գումարի սահմանաչափով և ժամկետով:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
Հաճախորդի իրավունքները
|
|
Նորություններ
բոլորը
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ–ի վարկանիշը 2023-04-17 13:35:00 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ |
Տեսանյութեր
բոլորը
|
Մենք մեր մասին |
Բարի´ գալուստ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի ինտերնետային կայք:
Մենք ապահովագրում ենք ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից ՀՀ-ից արտահանված ապրանքների դիմաց գնորդի չվճարումով պայմանավորված գումարները քաղաքական և առևտրային ռիսկերից: Օգտվելով մեր ծառայություններից՝ Դուք հնարավորություն ենք ստանում.
• Կառավարել արտահանման ռիսկերը և առավել վստահ մուտք գործել նոր շուկաներ
• Բարձրացնել մրցակցային դիրքերը միջազգային շուկաներում՝ առաջարկելով գնորդներին վճարման տարաժամկետ պայմաններ
• Ապահովագրական վկայագրի հիման վրա ստանալ պարզեցված ընթացակարգով և արտոնյալ պայմաններով վարկավորում ՀՀ առևտրային բանկերից
• Ստեղծել գնորդների հետ վստահության վրա հիմնված երկարաժամկետ համագործակցություն՝ միաժամանակ ապահովագրված լինելով գնորդի քաղաքական և առևտրային ռիսկերից
Սակագինը կիրառվում է արտահանման պայմանագրի արժեքի նկատմամբ: