ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

OUR SERVICES

Կապիտալ ծախսերի ֆինանսավորման ապահովագրություն

Ապահովագրական վկայագրով ապահովված կարճաժամկետ վարկավորում, որը հնարավորություն է ընձեռում ՀՀ ֆինանսական կազմակերպություններին տրամադրել իրենց հաճախորդներին շրջանառու միջոցների համալրման նպատակով վարկեր:

View all

Արտահանման ապահովագրություն

Ձեռք բերե՛ք միջազգային առևտրի նկատմամբ վստահություն արտահանման ապահովագրության միջոցով: Տրամադրե՛ք Ձեր միջազգային գնորդներին տարաժամկետ վճարման հնարավորություն՝ միաժամանակ ծածկելով նրանց չվճարման ռիսկերը:

View all

Նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն

ՆՖԱ հիման վրա տրամադրվելիք վարկի գումարը կարող է ուղղվել արտահանման պայմանագրի կատարման նպատակով հումքի և նյութերի ձեռքբերմանը, փաթեթավորման , տրանսպորտային և մաքսային ծախսերի իրականացմանը:

View all

Our Mission

Խթանել արտահանումը` ապահովագրելով արտահանողներին օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկից:

Նպաստել մատչելի և հասանելի ֆինանսական ռեսուրսների տրամադրմանը փոքր և միջին ձեռնարկություններին:

Նպաստել արտահանման առևտրային ռիսկերի ապահովագրության մասնավոր շուկայի զարգացմանը:

Գործունեության ցուցանիշներ

Դիմումատուներ

Ապահովագրության վկայագրեր

Ապահովագրական գումար (մլրդ ՀՀ դրամ)

Ապահովագրական հատցումներ (մլն ՀՀ դրամ)

Frequently asked Questions

View all
  • Արտահանման ապահովագրությունը հնարավորություն է տալիս խուսափել գնորդի չվճարման դեպքերից, քանի որ փոխհատուցում է Ձեր կրած ֆինանսական վնասներն այն դեպքում, երբ օտարերկրյա գնորդը չի վճարում մատակարարված ապրանքի դիմաց:
    Համաշխարհային տնտեսության գլոբալացմանը զուգընթաց վերջին տասնամյակում էապես աճել է միջազգային առևտրում առկա մրցակցությունը: Հաճախորդներ ներգրավելու և ապրանքն արտասահմանյան երկրներում վաճառելու համար արտահանողները հաճախ ստիպված են լինում տրամադրել գնորդին մատակարարված ապրանքի դիմաց տարաժամկետ վճարման պայմաններ, ինչը կարող է քաղաքական կամ գնորդի բիզնեսի վատթարացումից բխող պատճառներով հանգեցնել չվճարման: Արտահանման ապահովագրությունը թույլ է տալիս խուսափել այդպիսի ռիսկերից:

  • Ունենալով Արտահանման ապահովագրություն Դուք հնարավորություն կստանաք՝
    •    Ձեր Գնորդին առաջարկել տարաժամկետ վճարման հնարավորություն` միաժամանակ խուսափելով չվճարման հնարավոր  ռիսկերից
    •    Ընդլայնել Ձեր միջազգային առևտրի ծավալները դեպի նոր շուկաներ՝ օգտվելով առևտրի ֆինանսավորման գործիքներից 
    •    Բարելավել և պաշտպանել Ձեր դրամական միջոցների հոսքերը
    •    Ստանալ բանկերի կողմից առաջարկվող դասական առևտրի ֆինանսավորման գործիքների համեմատ առավել մրցունակ պայմաններ

  • •    Նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն՝ ինչը հնարավորութուն է տալիս արտահանողներին անգրավ և մատչելի  ֆինանսավորում ստանալ ՀՀ տարածքում գորոծող առևտրային բանկերից շրջանառու միջոցների համալրման նպատակով։
    •    Կապիտալ ծախսերի ֆինանսավորման ապահովագրություն՝ ինչը հնարավորութուն է տալիս արտահանողներին անգրավ և մատչելի  ֆինանսավորում ստանալ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից կապիտալ ծախսեր կատարելու նպատակով: Այս ծառայությունը դեռևս չի մատուցվում վերաապահովագրական ծածկույթի բացակայության պատճառով:

  • Արտահանման Ապահովագրությունը ապահովագրում է Առևտրային և Քաղաքական ռիսկերից, այն է՝
    Առևտրային ռիսկ՝
    •    գնորդի սնանկություն (անվճարունակություն)
    •    գնորդի հրաժարվելը վճարում կատարելուց առանց որևէ իրավական հիմքի
    Քաղաքական ռիսկ՝
    •    ադմինիստրատիվ որոշումներ, իրավական ակտեր, քաղաքական իրադարձություններ՝ պատերազմ, հեղափոխություն, ապստամբություն և այլն
    •    բնական աղետներ՝ երկրաշարժ, ջրհեղեղ, փոթորիկ և այլն
     

What if additional financing is needed before the buyer pays?
Question
Having export insurance, you can get financing from the bank with a simplified procedure and the most favorable conditions
Answer

Partner financial institutions

In case of inconsistency between the information presented in Armenian, English and Russian languages, please be guided by the Armenian version